«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նոր կայքի համար հիմք է հանդիսացել «Դրամատուրգիա» հանդեսը

Նոր կայքի համար հիմք է հանդիսացել «Դրամատուրգիա» հանդեսը
24.03.2018 | 14:06

«Էլեկտրոնային մշակութային լրատվական բազմազանության մեջ ավելանում է ևս մեկ կայք` tatron-drama.am: Նպատակն է հնարավորինս լայն ասպեկտով ներկայացնել դասական և ժամանակակից հայ դրամատուրգիայի համայնապատկերը. թատերգությունները, դրանց բեմական կյանքը, հաջողությունները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագծի հիմնադիր, խմբագիր Կարինե Խոդիկյանը: Նոր կայքի համար հիմք է հանդիսացել 2000 թվականից գործող «Դրամատուրգիա» հանդեսը: Ծրագրին աջակցում է մշակույթի նախարարությունը: Կայքն առայժմ կգործի հայերեն և ռուսերեն: Հեռանկարում՝ նաև անգլերեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Նյութն ամբողջությամբ` «Իրատեսի» առաջիկա տպագիր համարում:

Դիտվել է՝ 3849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ